Տուրիզմ անգլերեն դասընթացներ Երևանում

Անգլերեն մասնագիտացված դասընթացներ տուրիզմի և հյուրանոցային ոլորտի մասնագետների համար։ Ուսուցում և վերապատրաստում բարձրակարգ մասնագետների կողմից


055 555․001 info@regent.am

TOURISM ENGLISH TRAININGS IN YEREVAN

Անգլերեն մասնագիտացված դասընթացներ տուրիզմի ոլորտի աշխատակիցների համար

Անգլերեն տուրիզմի ոլորտի մասնագետների համար

Տուրիզմ անգլերեն մասնագիտացված դասընթացներ Երևանում

Տուրիզմն ամենամեծ արդյունաբերությունն է և լավագույն աշխատանքն աշխարհում…

Տուրիզմ-անգլերենը հատուկ մշակված դասընթաց է, որը հնարավորություն է տալիս ուսանողներին զարգացնել անգլերենի իմացությունը` կենտրոնանալով լսելու, կարդալու, խոսելու և գրելու հմտությունների վրա: Այս ծրագիրը ներառում է տուրիզմի ոլորտին առնչվող հատուկ բառապաշար, որի շնորհիվ ուսանողները մասնագիտական միջավայրում առավել սահուն և վստահ կօգտագործեն անգլերենը: 

Դասընթացն ուսանողներին հնարավորություն կտա առօրյա կյանքում կիրառելու տուրիզմին և հյուրընկալությանը վերաբերող լեզվական հասկացությունները: Ուսանողը Տուրիզմ-անգլերենի դասընթացն ավարտելիս կտիրապետի տուրիզմի, ճանապարհորդության ու հյուրընկալության ոլորտին առնչվող լայն գիտելիքային բազային, ինչպես նաև կկարողանա վստահորեն շփվել տարբեր միջավայրերում:

Տուրիզմ-անգլերենը բաղկացած է երեք մակարդակից`

1-ին մակարդակը ներառում է տուրիզմի այն ոլորտը, որն առնչվում է տուրիստական ապրանքների (առաջարկների) ստեղծման, զարգացման և վաճառքի հետ, ինչպես օրինակ` չվերթները և հանգստյան փաթեթները:

2-րդ մակարդակն անհրաժեշտ է այն մասնագետներին, ովքեր անմիջապես աշխատում են արդեն իսկ հանգստի (ճանապարհորդության) մեջ գտնվող զբոսաշրջիկների հետ:

3-րդ մակարդակը նախատեսված է տուրիզմի արդյունաբերության հիմնական ոլորտների կառավարման համար:

Դասընթացը ներառում է հետևյալ հիմնական թեմաները` հյուրանոցներ, տուրիզմի պատմություն, ճամփորդական գործակալություններ, ուղղություններ, գործնական ճանապարհորդություններ և այլն

Հիմնական պահանջները` Pre-Intermediate/ Intermediate +

Դասընթացի տևողությունը` 2 ամիս (յուրաքանչյուր մակարդակը)
 

Դասընթացներին մասնակցելու և դրանց հետ կապված հարցերի դեպքում կապվեք մեր մասնագետների հետ այստեղ։

Amadeus GDS

Amadeus GDS համակարգի պրոֆեսիոնալ ուսուցում լիցենզավորված մասնագետների կողմից

TillyPad XL

Սպասարկման և ժամանցի ոլորտի ձեռնարկությունների կառավարման ավտոմատ համակարգ

Regent ուսումնական կենտրոն

Մասնագիտացված դասընթացներ, տուրիստական ծրագրային ապահովման տեղադրում և սպասարկում Հայաստանում - հյուրանոցներ, ժամանցի և սպասարկման օբյեկտներ, տուրիստական գործակալություններ և օպերատորներ


(c) 2012-2017 | Կայքի պատրաստումն ու առաջխաղացումը՝ Նեոմեդիա ըներության