Հյուրանոցային, սպասարկման և ժամանցի բիզնեսի համար

Հյուրանոցային և տուրիզմի կառավարման մասնագիտացված դասընթացներ Երևանում


055 555․001 info@regent.am

WEB IN TOURISM

Օնլայն մարքետինգի դասընթաց հյուրանոցային և տուրիզմի ոլորտի մասնագետների համար

Web in Tourism — ինտերնետ մարքետինգի դասընթաց հյուրընկալության և տուրիստական բիզնեսի մասնագետների համար

Մասնագիտացված դասընթացներ Երևանում



Դասընթացի տևողությունը՝ 4 ժամ,
Ուսանողների թիվը խմբում՝ 8-10 մասնակից,
Ավարտին՝ Հավաստագրի տրամադրում։

«REGENT» Տուրիզմի Ուսուցման Կենտրոնը «Նեոմեդիա» ընկերության հետ համատեղ կազմակերպում են 1-օրյա էլեկտրոնային մարքետինգի մաստեր-կլաս hյուրանոցային բիզնեսում և Տուրիզմի ոլորտում ներգրավված մասնագետների համար, ովքեր պատասխանատու են ընկերության վաճառքների, մարքեթինգի, ծառայությունների իրացման և հյուրեր/հաճախորդներ ներգրավելու համար։

  • Դասընթացի մասնակիցները կանցնեն ամփոփ-գործնական կուրս հետևյալ թեմաներով՝
    Սոցիալական մեդիա առաջխաղացման նորագույն ոչ ստանդարտ եղանակներ և գործիքներ — Ինչպես օգտագործել սոցիալական ցանցերը՝ տուրիստական բիզնեսն ու հյուրանոցը առավել արդյունավետ ներկայացնելու և հաճախորդների հետ կապ պահպանելու համար

  • Որոնման համակարգերում առաջխաղացման (SEO) տենդենցներ — Որոնման համակարգերից առավելագույն արդյունք, որոնման համակարգերի վերջին փոփոխություններն ու կայքի անհրաժեշտ ադապտացիաները՝ Google-ում բարձր դիրքեր ունենալու համար

  • Արդյունավետ PPC գովազդ և գործընկերային հարթակների միջոցով նոր հաճախորդների ներգրավում — Pay Per Click գովազդի առավելություններն ու թերությունները։ Գործընկերային հարթակների հետ համագործակցություն և հաճախորդների ավելացում

  • Booking.com հարթակում հյուրանոցի դիրքերի բարձրացման հիմնական եղանակներ — Ինչպես բարձրացնել հյուրանոցի դիրքը Booking.com հարթակում, ընդհանուր տեղեկություններ

  • Tripadvisor հարթակի դերը հյուրանոցի և տուրիստական ընկերության գործունեության մեջ

Դասընթացի մեկնարկը՝ ս/թ ապրիլի 8-ին, ժամը 12։00։

Տևողությունը 4 ժամ (սուրճի ընդմիջումով)

Դասընթացը վարում է «Նեոմեդիա» ընկերության հիմնադիր, SEO-խորհրդատու Վարդան Պապիկյանը, ով հանդիսանում է Travelnews.am, airtickets.am և այլ օնլայն տուրիստական նախագծերի հեղինակը։

Դասընթացի մասնակցության արժեքը՝ 14 000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը և սուրճի ընդմիջումը)։ Միևնույն ընկերությունից երկրորդ մասնակցի համար սահմանված է՝ 9000 ՀՀ դրամ։

Մասնակիցներին կտրվի դասընթացի մասնակցության Հավաստագիր։

Դասընթացին գրանցվելու համար այցելեք՝ https://goo.gl/oWVcqf

Բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել հետևյալ միջոցներով՝

☎ 055 555-001  ✉ info@regent.am

Դասընթացների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կապվեք մեզ հետ։

Amadeus GDS

Amadeus GDS համակարգի պրոֆեսիոնալ ուսուցում լիցենզավորված մասնագետների կողմից

TillyPad XL

Սպասարկման և ժամանցի ոլորտի ձեռնարկությունների կառավարման ավտոմատ համակարգ

Regent ուսումնական կենտրոն

Մասնագիտացված դասընթացներ, տուրիստական ծրագրային ապահովման տեղադրում և սպասարկում Հայաստանում - հյուրանոցներ, ժամանցի և սպասարկման օբյեկտներ, տուրիստական գործակալություններ և օպերատորներ


(c) 2012-2017 | Կայքի պատրաստումն ու առաջխաղացումը՝ Նեոմեդիա ըներության